Լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 2.6%-ով՝ հասնելով 44.02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի՝ ապրիլի 17-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ ՕՊԵԿ-ի անդամ եւ կազմակերպություն չընդգրկված նավթ արդյունահանող երկրների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց նավթի գների կայունացման հարցը:
Հանդիպման մասնակիցներին, սակայն, չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել: Դրանից հետո Լոնդոնյան բորսայում երկուշաբթի բացված առքուվաճառքի ընթացքում նավթի Brent տեսակի գինն ընկել էր 7%-ով՝ նվազելով մեկ բարելը 41 դոլարից:



























