Քուվեյթի նավթային արդյունաբերության ոլորտի աշխատակիցները անցյալ գիշեր դադարեցրել են գործադուլը եւ արդեն ապրիլի 20-ին աշխատանքի կգնան։ Այս մասին ասված է արհմիությունների հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Համընդհանուր  գործադուլի մասին որոշումը չեղարկվել է։ Նավթային ոլորտի բոլոր աշխատակիցներն ապրիլի 20-ին պետք է աշխատանքի դուրս գան եւ  նավթի արդյունահանումը վերադարձնեն նախկին մակարդակին»,- ասված է Նավթի եւ նավթաքիմիական արդյունաբերության աշխատակիցների միության հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ աշխատակիցներն այդ  քայլին են դիմել էմիրի նկատմամաբ հարգանքից ելնելով։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Գործադուլը շարունակվում էր 3 օր եւ արդեն առաջին օրը հանգեցրել էր էներգետիկ հումքի արտադրության կրճատման՝ օրական 2.8 մլն բարելից նվազելով մինչեւ 1.1 մլն բարելի։

Արհմիությունները պահանջում էին պահպանել աշխատավարձերը եւ արտոնյալ պայմանները, ինչպես նաեւ չեղարկել այլընտրանքային ռազմավարության նախագիծը, որը տարեսկզբին առաջարկվել էր տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Քուվեյթի ամենահարուստ էմիրությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ 2016-2017թթ. սպասվելիք ծախսերը (62.3 մլրդ դոլար) ավելի քան 2 անգամ կգերազանցեն  ստանալիք եկամուտը (24.4 մլրդ դոլար)։