Շվեդ Յոն Արվիդ Ռոսենգրենը Արգենտինայի Մենդոսա քաղաքում կայացած մրցույթի արդյունքում ճանաչվել է աշխարհի լավագույն սոմելիե, գրում է La Nacion-ը։

3-ամյա Ռոսենգրենը խոստովանել է, որ հաղթանակն իր համար անակնկալ էր, քանի որ բարդ եզրափակիչ է եղել, որտեղ շվեդն առաջ էր անցել Ֆրանսիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչներից։

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 58 երկրների 60 ներկայացուցիչ։

2013-ին Ռոսեգրենն արդեն ճանաչվել էր Եվրոպայի լավագույն սոմելիե։