Գերմանական լողափերից մեկում անցյալ տարի հայտնաբերված ուղերձով շիշը աշխարհում ամենահին է։ Սա հաստատել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։

Շիշը ջուրն էին նետել 1906թ. նոյեմբերին բրիտանացի նավաստի Ջորջ Փարքեր Բիդերի փորձարկության շրջանակներում։

Նամակում գրառում է եղել, որի  վրա ամսաթիվ նշված չի եղել, եւ որով խնդրվում էր շիշը վերադարձնել Փլիմունթ քաղաքի Ծովային կենսաբանական միությանը՝ վարձատրություն ստանալու համար։

Շիշը գտնողին բրիտանացի գիտնականները մեկ շիլինգ էին խոստացել։

Այդ շիշը մեկն էր այն հազարավորներից, որոնք ծով էին բաց թողնվել փորձարկության ժամանակ։ Բիդերը 1904-1906թթ. շշեր էր նետում ջուրը եւ հետեւում էր դրանց հետագա տեղաշարժին, թե ինչպես են դրանք հայտնվում ձկնորսական ցանցերի մեջ։ Շշերի մեծ մասն այդպես էլ հետ չէին վերադարձրել։

Շիշը ջրի տակ էր մնացել 108 տարի 4 ամիս եւ 18 օր։