Նավթարտադրող երկրների հաջորդ հանդիպումը կարող է լինել մայիսի վերջին- հունիսի սկզբին, հայտնել է Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո Դել Պինոն՝ ելույթ ունենալով «Ազգային նավթագազային ֆորումում», Մոսկվայում, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, քաղաքական տարաձայնությունների պատճառով մասնակիցներին չի հաջողվել համաձայնության գալ: Այդ պատճառով էլ մեր առաջարկը հետեւյալն է, որ բոլոր մասնակիցները մայիսին կամ հունիսի առաջին շաբաթներին հանդիպեն ու շարունակեն քննարկումները»,- ասել է նա:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նավթի հավասարակշռված գինը կազմում է բարելի դիմաց 60-70 դոլար, հայտնել է Էուլոխիո դել Պինոն:
«Մենք պետք է հավասարակշռենք շուկայում ավելորդ ծավալները եւ առաջարկն ու պահանջարկը: Դրա համար գինը պետք է լինի բարելի դիմաց մոտավորապես 60-70 դոլարի սահմանում»,-ասել է նա:




























