Ավստրալիան չինացի ներդրողների հետ Իռլանդիայի տարածքին համարժեք հողատարածքի վաճառքի գործարք է կնքել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Հաղորդվում է, որ գործարքի արժեքը 371 մլն դոլար է: Հիմա արդեն կողմերը սպասում են երկու երկրների իշխանությունների կողմից պայմանագրի հաստատմանը:
Այս տարածքն Ավստրալիայի ֆերմերային կալվածքներից խոշորագույնն է եւ մինչեւ հիմա պատկանել է երկրում տավարի միս արտադրող խոշորագույն S.Kidman и Co ltd ընկերությանը:
Հողատարածքի մակերեսը շուրջ 11 մլն հեկտար է, որը հավասար է երկրի ամբողջ տարածքի 1%-ին:



























