Ոսկին արժեզրկվում է նավթի գների աճի ֆոնին հուսալի ակտիվների ցածր պահանջարկի եւ թանկացող դոլարի պատճառով։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 2.6 դոլարով եւ կազմել 1252 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 1.37 տոկոսով եւ կազմել 17.37 դոլար մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ապրիլի 21-ին կկայանա Եվրոպական կենտրոնական բանկի հերթական նիստը, որը նվիրված է լինելու Եվրոպայում դրամավարկային քաղաքականության հետագա փոխարժեքին։  Փորձագետները կարծում են, որ բանկը պահպանելու է բազային տոկոսադրույքը ռեկորդային ցածր մակարդակի վրա, դեպոզիտային դրույքը -0,4 տոկոս, մարգինալ դրույքը՝ 0.25 տոկոս։