Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներն առողջություն են բերում իրենց տերերին: Շան հետ զբոսանքներն օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, ավելի հազվադեպ այցելել բժիշկներին եւ նոր մարդկանց հետ ծանոթանալ, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով The Gerontologist-ին:

«Ստացված արդյունքները բժիշկներին հիմք են տալիս իրենց տարեց հիվանդներին խորհուրդ տալու ընտանի կենդանի պահել,- ասում է հետազոտության ղեկավար, Միսսուրիի համալսարանի տարեցների խնամքի մասնագետ Ռեբեկկա Ջոնսոնը:  Հետազոտությունը, որը  հիմնվել է ազգային մասշտաբով լայն ընտրանքի վրա, կապ է հայտնաբերել շան հետ զբոսանքների եւ ֆիզիկական առողջության միջեւ, հիմնվելով ազգային մասշտաբով լայն ընտրանքի վրա»:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են մասնակիցների` ընտանի կենդանու հետ փոխազդեցության, ֆիզիկական ակտիվության, բժիշկներին այցելելու հաճախության  եւ առողջական վիճակի մասին տվյալներ: Գիտնականները նշում են, որ իրենց ընտանի կենդանու հանդեպ կապվածության մեծ զգացում ունեցողները շատ ժամանակ են անցկացնում` զբոսնելով նրա հետ:  Շան հետ զբոսանքներն օգնում են նոր մարդկանց հետ ծանոթանալ, օրինակ` շների այլ տերերի: 

Հետազոտության հեղինակները կարծում են, որ շուն պահելու եւ նրա հետ զբոսնելու հնարավորությունը դրական կազդի նաեւ այն մարդկանց առողջության  վրա, ովքեր տարեցների համար տարբեր հաստատություններում են ապրում: