Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի վարչության տնօրեն Մարթա Սիգանը հայտնել է, որ Անկարան փոքր մասն է կատարել այն պահանջների, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմը վերացնելու համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի առջեւ` Սիգանը ճշտել է, որ թուրքական իշխանությունները բավարարել են 72-ից միայն 35-ը ԵՄ-ի պահանջների, որոնք անհրաժեշտ են վիզայի հարցում ազատականացման գործընթացի համար
«Թուրքական իշխանությունները որոշակիորեն կարագացնեն վարչական եւ օրենսդրական միջոցների ընդունումը, որոնց միջոցով կկարողանան իրականացնել պահանջները», — հավելել է Սիգանը:



























