Ռումինացի հնագետները Պլոեշտի քաղաքի մերձակայքում 5000-ամյա գերեզման են հայտնաբերել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Romania Insider կայքը:
Գերեզմանը հայտնաբերել են այն վայրում, որտեղ շուտով նոր բնակելի համալիր է կառուցվելու: Դրանում տղամարդու կմախք են գտել, որը քոչվոր կենսակերպ է վարել եւ բարձր սոցիալական կարգավիճակ է ունեցել: Կմախքի պարանոցին պղնձե մանյակ եւ կախազարդ կա: Հնագետների խոսքով, այդպիսի գտածոները հազվագյուտ երեւույթ են:
Գիտնականները նշում են, որ Պլոեշտիի տարածքում նախկինում նման երկու այլ, բայց ավելի «երիտասարդ» պղնձե մանյակ են գտել:



























