Միայնությունը մեծացնում է սրտի կամ ուղեղի կաթվածի վտանգը: Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները: Սոցիալական մեկուսացվածության արդյունքը կարելի է համեմատել տագնապի կամ աշխատանքի հետ կապված սթրեսի արդյունքի հետ:

Ըստ The Daily Mail-ի, հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 181.000 տվյալ: Պարզվել է, որ միայնությունն ու մեկուսացումը 29%-ով մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը եւ 32%-ով՝ ուղեղի կաթվածի վտանգը:

Հաշվի առնելով, որ 75 տարեկանն անց մարդկանց ավելի քան 50%-ը միայնակ է ապրում, հետազոտությունը մտահոգություն է առաջացնում:

Ըստ MedDaily-ի, միայնության վտանգը կարելի է համեմատել ծխելու եւ ավելորդ քաշի հետեւանքով առաջացած վտանգի հետ: Մասնագետներն ահազանգում են ժամանակակից հանրությունում «միայնության իսկական համաճարակի» մասին: