ԱՄՆ-ից Եվրոպա է ուղեւորվել բնական հեղուկ գազով բեռնված տանկերը: Նավը Լուիզիանայից ճանապարհվել է Պորտուգալիա: Սա գազի առաջին խմբաքանակն է, որը ամերիկյան արդյունահանողները սկսել են մատակարարել եվրոպական շուկա, գրում է The Wall Street Journal–ը:
Ակնկալվում է, որ 300 մետր երկարությամբ Creole Spirit գազատարը նշանակության վայր կժամանի ապրիլի 26-ին: Գնորդը պորտուգալական Galp Energia ընկերությունն է:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ ամերիկյան գազի մատակարարումը կարող է գնային պատերազմ առաջացնել, ինչի արդյունքում եվրոպական շուկայում, որտեղ երկար ժամանակ Ռուսաստանն էր գերիշխում, սպառողների համար գները կնվազեն:
ԱՄՆ-ն փետրվարին է սկսել արտահանել այն գազը, որը արդյունահանում է Մեքսիկական նեղուցում: Թեքսասյան Cheniere Energy ընկերությունը առաջին խմբաքանակը Բրազիլիա է ուղարկել, իսկ հետո Ասիայի երկրներ:
Թերթաքարային գազի արդյունահանումը փոխեց իրավիճակը ԱՄՆ էներգետիկայի շուկայում, ակնկալվում է, որ երկիրը 2017-ին կդառնա գազի մաքուր արտահանող, գրումէ պարբերականը
Cheniere -ը երկարաժամկետ պայմանագրեր է ստորագրել եվրոպական գազային ընկերությունների՝ այդ թվում բրիտանական BG Group-ի հետ, որը այս տարի ավելի վաղ գնել էր Royal Dutch Shell–ը:
Եվրոպայում ամերիկյան մատակարարները մրցակցելու են Ռուսաստանի հետ, որը հիմա գազամուղով Եվրոպա է մատակարարում մայրցամաքի գազի պահանջարկի մոտավորապես մեկ երրորդը: Օրինակ Գերմանիան Ռուսաստանից է ստանում իր գազի կեսը, Իտալիան՝ մեկ երրորդը: Եվրոպայի համար վառելիքի այլ աղբյուրներ են Նորվեգիան, Ալժիրն ու Մերձավոր արեւելքը:
Վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանը կարող է նվազեցնել իր գազի գները եվրոպայի համար, որպեսզի կարողանա մրցակցել ԱՄՆ-ի հետ:
Ամերիկյան բնական հեղուկ գազի համար եվրոպան վճարելու է 4.30 դոլար բրիտանական ջերմային միլիոն միավորի դիմաց: Իսկ Ռուսաստանն իր գազը Եվրոպային վաճառում է միջինը 5.80 դոլարով: Վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանը կարող է զգալիորեն նվազեցնել գները՝ ընդհուպ մինչեւ 3 դոլարի մակարդակի:



























