ԱՄՆ Պետդեպարտամենտը շտկել է լուրջ իմաստային վրիպակը, որը թույլ էր տվել Պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին Ղարաբաղի հարցով արված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում Քիրբին ասել էր, որ եթե նախկինում ԱՄՆ-ը միշտ հայտարարում էր ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կարգավորման գործընթացին աջակցելու մասին, ապա հիմա աջակցում է ՄԱԿ գործընթացին։
«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ գործընթացին եւ նախկինի պես այն համարում ենք կարգավորման լավագույն ուղին։ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել էր տարածաշրջան ռուսաստանցի եւ ֆրանսիայի իր գործընկերների հետ եւ միանշանակ հասկացնել էր տվել, որ մենք ուզում ենք տեսնել բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնումը։ Մենք հավատարիմ ենք մնում երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում ՄԱԿ աշխատանքին»,- ասել էր Քիրբին։
Ջոն Քիրբիի վրիպակն ուղղվել է, եւ ՄԱԿ-ի փոխարեն հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ։




























