ԱՄՆ քաղաքներում շենքերը լուսավորել են մանուշակագույնով երգիչ Փրինսի հիշատակին, հայտնում է Mashable–ը:

 Լուսավորության այս գույնի ընտրությունը պատահական չէ. Փրինսի հիթերից մեկը կոչվում է Purple Rain՝ «Մանուշակագույն անձրեւ»:

Մասնավորապես մանուշակագույն լուսավորություն են ստացել Մինեսոթայի՝ երգչի հայրենի նահանգի կամուրջները : Ակցիային միացել են նաեւ Քլարքսվիլն ու Բոսթոնը: Նոր Օռլեանում, որտեղ Փրինսը 2014- էր ելույթ ունեցել, մարզադահլիճը նույնպես մանուշակագույն լուսավորությամբ է:

Մանուշակագույն լուսավորությամբ են նաեւ Բալթիմորի, Սան Ֆրանցիսկոյի ու Լոս Անջելեսի քաղաքապետարանների ու ԱՄՆ մյուս քաղաքների մի շարք շենքերը: