Վաթերլոյի համալսարանի հոգեբանները հայտնաբերել են, որ տեղեկություն մտապահելու լավագույն միջոցն այն նկարելն է: Այս մասին գրում է Gazeta-ն:
Գիտնականները փորձի մասնակիցներին առաջարկել են սահմանափակ ժամանակահատվածում հնարավորինս շատ բառեր մտապահել:
Ընտրվել են այնպիսի բառեր, որոնք հնարավոր է դյուրությամբ նկարել կամ նկարազարդել: Այնուհետեւ փորձի մասնակիցներին խնդրել են նախնական ցանկից հնարավորինս բառ շատ մտապահել 60 վայրկյանում:
Հետազոտողները հայտնաբերել են, որ այն բառերը, որոնք նկարազարդված են եղել, մասնակիցները երկու անգամ ավելի դյուրին են հիշել: Սա հետազոտության հեղինակները կոչել են «նկարչության արդյունք»:
Գիտնականները պարզաբանում են, որ առայժմ աշխատել են միայն առանձին բառերի հետ: Նրանք շարունակում են այլ տիպի տեղեկատվության մտապահելու գործընթացի հետազոտությունը:



























