Իտալական պետական Rai հեռուստառադիոընկերությունը (պատմական Storia ալիքը) Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ կցուցադրի: Հեռարձակումը կսկսվի ապրիլի  24-ին ժամը 23.00-ին: Ֆիլմի հեղինակը Էնդրյու Գոլդբերգն է: Ֆիլմում հարցազրույցներ են ներկայացված հետազոտողների, այդ թվում` Փիթեր Բալաքյանի, Սամանտա Փաուերի, Ռոնալդ Սյունիի, Իսրայել Չարնիի, ինչպես նաեւ թուրք հետազոտողներ Թաներ Աքչամի եւ Հալիլ Բերքաթի հետ: Տեքստը կարդում է Ջուլիան Մարգուլիսը, հատվածները` Էդ Հարրիսը, Լորա Լիննին, Նատալի Փորթմանը եւ Օռլանդո Բլումը: Այդ մասին հայտնում է Rai կայքը:

Ավելի վաղ Հռոմի հայ համայնքի խորհուրդն անհանգստություն էր հայտնել Իտալիայի պետական Rai հեռուստառադիոընկերության եթերում Հայոց ցեղասպանության մասին հաղորդման բացակայությամբ: Հաղորդումն ազդարարվել էր անցյալ շաբաթվա համար: