ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի երիտասարդությանը քողարկված կոչ է ուղղել՝ քվեարկել ԵՄ-ին անդամության օգտին, կոչ անելով նաեւ խուսափել մեկուսացումից եւ միջազգային գործերից առանձնալուց:
Ավելի վաղ այցով Լոնդոնում գտնվող ամերիկյան պետության ղեկավարը բացահայտորեն հանդես էր եկել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում մնալու օգտին, տարակուսանք առաջացնելով բազմաթիվ բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում, որոնք նրան մեղադրեցին երկրի ներքին գործերին խառնվելու համար:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:





























