Թուրքիայում հնագետները խճանկար են հայտնաբերել, որի վրա անսովոր գրառում է եղել. «Ուրախացիր, վայելիր կյանքը»: Խճանկարը 2400 տարվա վաղեմություն ունի:
Խճանկարը գտել են ժամանակակից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում: Նրա վրա պատկերված է կմախք՝ գինու կուլայով եւ հացով, իսկ կողքին անսովոր նախադասությունն է գրված, փոխանցում է Independent-ը:
Գիտանակնների կարծիքով խճանկարը կարող էր գտնվել անտիկ տան ճաշասենյակում: Հավանաբար տունը եղել է Անտիոք հնագույն քաղաքում:





























