Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը աճուրդով վաճառելու է ամերիկյան արտադրության որակյալ բնակարանային կահույք, ինչպես նաև մեքենաներ, համակարգչային և կենցաղային տեխնիկա, գեներատորներ և այլ ապրանքներ:

ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ աճուրդը կանցկացվի ԱՄՆ դեսպանատան ցածրադիր գոտում մայիսի 14-ին, շաբաթ օրը, ժամը 12:00-ից 19:00 և մայիսի 15-ին, կիրակի օրը, ժամը 10:00-ից 19:00 կամ մինչև վերջին լոտի իրացումը:

Աճուրդի հանվող ապրանքատեսականին կարող եք հենց տեղում զննել մայիսի 8-ին, կիրակի օրը, ժամը 10:00-ից 18:00, մայիսի 14-ին ժամը 9:00-ից 12:00:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ Այստեղ: