Նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը լոնդոնյան ICE բորսայում գերազանցել է 48 դոլարը: Այս մասին գրում է Lenta-ն:
Ապրիլի 27-ի վաճառքի ավարտի համեմատ՝ Brent տեսակի նավթը թանկացել է 1.9%-ով: Ապրիլի 28-ին վաճառքը սկսվել է 47.10 դոլարից:
Նավթի գների աճի ֆոնին շարունակվում է ռուսական ռուբլու ամրապնդումը: Մոսկովյան բորսայի տվյալներով, դոլարն էժանացել է՝ հասնելով 64.37 ռուբլու, եվրոն հասել է 73.05 ռուբլու: Ապրիլի 29-ի համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը սահմանել է արժույթների հետեւյալ փոխարժեքները. մեկ դոլարը՝ 65.11 ռուբլի, մեկ եվրոն՝ 73.92 ռուբլի:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը 2016 թվականի համար նավթի գների կանխատեսումը 37 դոլարից բարձրացրել էր 41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























