Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մի քանի հարյուր բնակիչներն այսօր՝  մայիսի 3-ին, մի քանի ժամ փակ են պահել Երեւան-Սեւան մայրուղին:

Նորատուսցիները բողոքում են խեցգետնի արտահանելու համար սահմանված բարձր հարկերի դեմ:

«Ռակի  արտահանման վճարները ավելավում էին ամեն անգամ: Հիմա այնքան է դառել, որ աշխատելը բացարձակ ձեռք չի տալիս: Արտահանման  գումարն այնքան է, որքան ռակի մեկ կիլոգրամը»,- NEWS.am-ին ասաց նորատուսցիներից մեկը:

Նորատուցիները մի քանի ժամ փակ են պահել ճանապարհը, մարզպետարանից աշխատակից է գնացել, խոստացել, որ  խնդիրը կլուծվի,  ինչից հետո նրանք բացել են ճանապարհը: