Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բետեսդա քաղաքում մեկ օրվա ընթացքում հրաձգության երկրորդ միջադեպն է գրանցվել: Տեղական ոստիկանությունը հաղորդում է մեկ զոհի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր Westfield Mall առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երեք վիրավորի մասին: Հարձակման զոհ են դարձել երկու տղամարդ եւ մեկ կին: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են:

Ասպեն Հիլ առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված կինը ստացված վնասվածքներից մահացել է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, առայժմ տեղեկություններ չկան այն մասին, արդյո՞ք այս միջադեպերը կապ ունեն իրար հետ:

Իրավապահները որոնում են հանցագործին կամ հանցագործներին: