Չինաստանում աշխարհի ամենաերկար միջատն են գտել՝ ավելի քան 62 սմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Միջատաբան Չժաո Լին Phasmatodea տեսակի ներկայացուցչին հայտնաբերել է Գուանսի Չժուանսկի լեռներում:

Հսկայական միջատը տեղափոխվել է թանգարան՝ հետագա ուսումնասիրության նպատակով: Այն կոչել են Phryganistria chinensis Zhao՝ Չժաոյի պատվին:

Ավելի վաղ այս միջատների ամենաերկար տեսակը համարվում էր Phobaeticus chani-ին, որը հայտնաբերվել է 2008 թվականին, Մալազիայում: Այս միջատի երկարությունը հասնում է 56.7 սմ-ի: