Ամերիկյան Մերիլենդում ձերբակալել են Բետեսդա քաղաքում երեք հրաձգություն կազմակերպելու մեջ կասկածվողին: Տեղի ոստիկանության տեղեկացմամբ, ձերբակալվածը 62-ամյա Էուլալիո Թորդիլն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բետեսդայում առեւտրի կենտրոնների հարեւանությամբ տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով երեք մարդ է զոհվել, նաեւ վիրավորներ կան:

Ոստիկանության փոխանցմամբ, առայժմ տեղեկություններ չկան այն մասին, արդյո՞ք այս միջադեպերը կապ ունեն իրար հետ: