ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսի ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի AV-8B Harrier II գրոհիչը մայիսի 6-ին ընկել է Ատլանտյան օվկիանոսում՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափի մոտ:

Գրոհիչը, որը դուրս էր եկել Ուիլմինգթոն միջազգային օդանավակայանից, ուսումնական թռիչք էր կատարում: Associated Press -ը, վկայակոչելով Առափնյա պաշտպանության ծառայությունը, հայտնում է, որ օդաչուն կատապուլտի միջոցով վայրէջք է կատարել օդանավի այրվելուց հետո:

Օդաչուին փրկել է ԱՄՆ ՌԾՈՒ H-60 ​​Seahawk ուղղաթիռի անձնակազմը, նրան հասցրել են Քեմփ Լեջեն կայանի Ռազմածովային հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Ջախջախված օդանավը Չերրի Փոյնթում կայանող Ծովային հետեւակի կորպուսի 2-րդ թեւին էր պատկանում: Վթարի պատճառները դեռ պարզ չեն, հայտնում է Lenta-ն: