Կոլումբիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Նիդալ Վաքեդ Հաթումին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համաշխարհային առաջնորդին, որի նկատմամբ գործում է ԱՄՆ-ին արտահանձնելու օրդեր: Նրան ձերբակալել են հենց Բոգոտայի «Էլ Դորադո» օդանավակայանում ՝ անձնագրային հսկողություն անցնելուց հետո:
ԱՄՆ արդարադատությունը որոնում էր Հաթումին, քանի որ նա ստեղծել էր «հսկայական առեւտրային կոնգլոմերատ», որի նպատակն էր օրինականացնել թմրադեղերի վաճառքից ստացված եկամուտները, պարզաբանում է կոլումբիական ոստիկանությունը: Փողերի լվացման սխեման գործում էր Կոլումբիայի ու Պանամայի 68 ընկերությունների՝ այդ թվում Պանամայի WISA խոշորագույն կոնսորցիումի միջոցով:
Հաթումին մոտ ժամանակներս նրան կարող են արտահանձնել Միացյալ նահանգներ, որտեղ նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























