Մոտ 17 մարդ անհետ կորել է Արեւելաչինական ծովում երկու նավի բախման հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ի առավոտյան: Նախնական տվյալների համաձայն, ձկնորսական նավը բախվել է օտարերկրյա բեռնանավին եւ ջրասույզ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Reuters-ին:
Դեպքի վայր եկած փրկարարներին հաջողվել է երկու մարդու փրկել: Կորածները խորտակված չինական Lu Rong Yu նավի ձկնորսներն են:
Երկրորդ օտարերկրյա նավի պատկանելիությունը չի հաղորդվում: Այդ շրջանում շարունակվում է փրկարարական գործողությունը:




























