Բրիտանացի բարոնուհի Միշել Մոնը գրկել է 22-ամյա վիետնամցուն՝ նրան երեխայի տեղ դնելով։
Մոնն այցելել էր Վիետնամ ձեռներեցների գիտաժողովին մասնակցելու համար։ Բրիտանական Ultimo ներքնազգեստի ապրանքանիշի հիմնադիրը ելույթ է ունեցել երեքհազարանոց լսարանի առջեւ։ Դրանից հետո բեմ էր բարձրացել Նգուեն Թան Փաթը, որպեսզի բրիտանուհուն ծաղկեփունջ նվիրի։ Կարծելով, թե կարճահասակ վիետնամցին երեխա է, բարոնուհին գրկել է նրան լուսանկարվելու համար։
Բարոնուհին Daily Mail-ին հայտնել է, որ դահլիճը բռնկվել էր ծիծաղով՝ տեսնելով բեմում կատարվածը։





























