Կանադական Lucara Mining ընկերությունը The Constellation ալմաստը վաճառել է 63,1 մլն դոլարով: Դա անմշակ  քարի համար վճարված ռեկորդային գումար է:   

Ալմաստը 2015-ի աշնանը հայտնաբերել են Բոթսվանայում Կարովեի հանքում: Այն 813 կարատ է կշռում (ավելին քան 162 գ): Գործարքի պայմանների համաձայն, Lucara-ն 10 տոկոս շահույթի իրավունք է պահպանում մշակված քարի վաճառքի դեպքում, հայտնում է   Rambler News Service-ը:

Ընկերության մեկ այլ քար 70 մլն են գնահատել. դա  1109 կարատանի Lesedi La Rona ալմաստն է: Չափով այն զիջում է միայն «Կուլլինան» («Աֆրիկայի աստղ») ալմաստին, որը 3106 կարատ է կշռում (621,35 գ), հայտնաբերվել է 1905-ին եւ նվիրվել Մեծ Բրիտանիայի արքա Էդուարդ VII-ին:

  Sotheby’s աճուրդի տունն այն վաճառքի է հանել: Աճուրդը տեղի կունենա հունիսի 29-ին: