Հնէաբանների միջազգային խումբը հասարակությանն ապշեցրել է նոր հայտարարությամբ. Շոտլանդիայում հայտնաբերվել է վիկինգների   «գլխավոր շտաբը», հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

Գիտնականները հայտնում են, որ ի սկզբանե «գլխավոր շտաբը» պատկանել է նորվեգական Կետիլ Տափակաքիթ թագավորին: Կետիլը, Բիեռն Ցլի Ոսկորի որդին, ապրել է   IX դարում, հիշատակվել է իսլանդացիների մասին սագաների կերպարներից շատերի ծագումնաբանության մեջ եւ, տարեգրությունների համաձայն, ղեկավարել է իր տարածքում հաստատված սկանդինավցի ծովագնացների դեմ ռազմական արշավը: 

Գյուտն արվել է Արգայլում` Բյուտ կղզում`  Շոտլանդիայի արեւմուտքում գտնվող պատմական շրջանում, որը Շոտլանդիա տեղափոխված իռլանդացի վերաբնակիչների` սքոթների գաղութացրած առաջին տարածքներից մեկն էր:  

Հնէաբանները դեռեւս 1950-ականներից ընդունել էին Բյուտ կղզու սահմանաթմբի նշանակությունը, սակայն առեղծված էր մնում, թե իրականում ինչ է եղել այդ տեղում: