Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day): Բուժքույրերը բժշկական նախնական կրթություն ստացած եւ բժշկի նշանակումներն ի կատար ածող մասնագետներն են: Հենց նրանք են բուժման ամբողջ ընթացքում անմիջականորեն աշխատում հիվանդի հետ:

Բուժքույրերը ներկայում առողջապահոթյան ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են: Բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրերի անձնակազմը:

Ըստ Calend-ի, բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, որ Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ աշխարհում առաջին գթասրտության քույրերի ծառայությունն է կազմակերպել: