Չինական կատարազարդ շունը, որին 2012-ին ճանաչել էին աշխարհի ամենատգեղ շուն, հերոսության համար պարգեւ է ստացել, գրում է The Washington Post-ը։

Երբ Մագլի մականունով շունը 3 օրական էր, նրան բուծող անհատը հրաժարվել էր կենդանուց։ Քոթոթը մեծանալուց հետո շատ տգեղ շուն էր դարձել, անգամ պաշտոնապես նրան կցվել էր այդ «կոչումը»։

Մագլին երկար տարիներ շնային թերապիայի եւ բրիտանական Therapy Dogs Nationwide կազմակերպության ծրագրերի է մասնակցել։ Հիմա նա 12 տարեկան է եւ անցել է թոշակի։

Կատարած աշխատանքի համար Մագլին ստացել է Heroic Hounds պարգեւը։