Իսրայելի կառավարությունը կինոյի սիրահարներին թույլատրել է սեփական պոպկորնով կինոդահլիճ մտնել, ինչպես նաեւ ուտելիք տանել մարզադաշտեր եւ համերգասրահներ: Մինչեւ հիմա դա անող մարդկանց մուտքից հետ էին ուղարկում:

Ըստ Kedem-ի, պատգամավորները հույս ունեն, որ այս որոշումը կազդի հանրային վայրերի հարեւանությամբ վաճառվող սննդի արժեքի վրա՝ վաճառականներին ստիպելով իջեցնել գները:

Փորձագետների խոսքով, կինոթատրոններ եւ համերգասրահներ այցելողները նաեւ պետք է այլընտրանք ունենան, եթե այդ հաստատությունների սննդի կետերում ուտելիքը նրանց դուր չի գալիս: