Քեմբրիջի Ֆիցուիլյամի թանգարանի եգիպտագետները փայտե սարկոֆագ են սքանավորել՝ պարզելով, որ ներսում երեխայի փոքրիկ մարմին կա: Այն սարկոֆագում պահպանվել է ավելի քան 2 հազար տարի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Ուսումնասիրելով գտածոյի վիճակը եւ այն, թե ինչ խնամքով է այն մումիայի վերածվել, գիտնականները հանգել են եզրակացության, որ երեխայի ծնողները հսկայական ջանքեր են գործադրել՝ նրա համար բարեկեցիկ հանդերձյալ կյանք ապահովելու նպատակով: Հնագետների գնահատմամբ, երեխան 16-18 շաբաթական է եղել՝ այդպիսով դառնալով երբեւէ հայտնաբերված ամենաերիտասարդ էակը:
Փոքրիկ սարկոֆագը գտել են Գիզայում: Հետազոտողները պնդում են, որ փայտե սարկոֆագը Հին Եգիպտոսի ուշ շրջանի թագավորության հրաշալի նմուշ է (մ.թ.ա. 664-525 թ.թ.):




























