Բոլորին է հայտնի, որ երեխաներն ավելի խելացի են, քան թվում են: Բայց պարզվել է, որ նրանք կարողանում են նաեւ բավական համոզիչ խաբել: Նոր հետազոտությունն ապացուցել է, որ ծնողները հաճախ պարզապես չեն հասկանում, թե երբ են իրենց երեխաները հորինում, իսկ երբ՝ ոչ: Հաճախ ծնողները պարզապես ինքնախաբեությամբ են զբաղվում՝ կարծելով, որ իրենց երեխաները երբեք չեն ստում:
Ըստ Planet-today-ի, հետազոտությանը 8-16 տարեկան երեխա ունեցող 72 ծնող է մասնակցել: Նրանց խնդրել են տարիքային նույն խմբի այլ երեխաների տեսանյութը դիտել: Տեսանյութում երեխաները տարբեր պատմություններ են պատմել, ընդ որում, նրանց արգելել են խաբել: Ամեն դեպքում, միայն մի քանիսն են ճիշտն ասել:
Տեսանյութի դիտումից հետո ծնողներին խնդրել են գնահատել, թե յուրաքանչյուր երեխա որքանով է սուտ խոսել՝ նրանց պատմածը գնահատելով 1-ից մինչեւ 100 միավորանոց սանդղակով:
Արդյունքները ցույց են տվել, որ ծնողները երեխայի սուտը հասկացել են 50% դեպքերում: Միաժամանակ, ծնողների 70-76%-ը նշել է, որ երեխաները դրա իրավունքն ունեն:
Արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության. մտերիմ հարաբերություններ ունեցող մարդիկ, որպես կանոն, դրական են վերաբերվում միմյանց եւ մյուս կողմին որպես ազնիվ էակի են ընկալում:




























