Նավթի Brent տեսակի գինը հասել է 48 բարելի՝ մեկ բարելի դիմաց: Այս ֆոնին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է հրապարակել, որի համաձայն՝ 2016 թվականին նավթի պահանջարկը կաճի օրական 1.2 մլն բարելով՝ հասնելով 95.9 մլն բարելի: Սակայն, ըստ ՄԷԳ-ի, համաշխարհային արդյունահանումն արդեն գերազանցում է այդ գինը: Միաժամանակ, նավթի շուկայի առաջնորդները պատրաստ են ավելացնել արդյունահանումը:

Ըստ Gazeta-ի, նավթի գները սկսեցին նորից աճել Նիգերիայից ստացված լուրերի ֆոնին. այստեղ Bonny Light խողովակաշարում վթար տեղի ունեցավ, որով նավթ է մատակարարում Shell-ը: Չորեքշաբթի ընկերությունը հայտարարեց, որ վթարի հետեւանքով նիգերիական նավթի մատակարարումները կկրճատվեն օրական շուրջ 78 հազար բարելով: Իսկ հինգշաբթի արդեն նավթի գները շարունակեցին աճել. լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի գինն արդեն հասավ 48 դոլարի:

ՕՊԵԿ-ի նախագահ, Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Սադան երեքշաբթի հայտարարեց, որ նավթի գների աճ է ակնկալում ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ըստ Bloomberg-ի, ալ-Սադան դա կապում է նավթի մատակարարումների կրճատման հետ, որի պատճառը ծախսատար արտադրությունների փակումն է: Գների վրա կազդի նաեւ ավտոմոբիլային սեզոնի բացումը:

Ինչ վերաբերում է համաշխարհային նավթային ոլորտում ներդրումներին. Ռուսաստանի բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկին մարտի վերջին նշել էր, որ անցյալ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում դրանք կրճատվել են 22%-ով՝ կազմելով 600 մլրդ դոլար, իսկ ընթացիկ տարում եւս 10%-ի անկում է ակնկալվում:

Երեքշաբթի Կանադայի Ազգային վիճակագրական գործակալությունը հաղորդեց, որ ընթացիկ տարում կանադական նավթային եւ լեռնային հանքարդյունաբերական ընկերությունները 23%-ով կկրճատեն ներդրումները, ինչի պատճառը հումքի գների անկումն է:

Սակայն նավթ արդյունահանող համաշխարհային առաջնորդները ոչ միայն չեն պատրաստվում կրճատել արտադրությունը, այլ հակառակը, նույնիսկ մտադիր են ավելացնել ծավալները:

Սաուդյան Արաբիան իր հերթին հայտարարեց Շեյբի հանքավայրում արդյունահանման ծավալներն ավելացնելու մասին: Ըստ Bloomberg-ի, այն պետք է աճի 33%-ով՝ հասնելով օրական 1 մլն բարելի:

Արդյունահանման ծավալների ավելացման մասին հայտարարում է նաեւ Քուվեյթը: Kuwait Petroleum-ի պաշտոնյաներից Աբդուլազիզ ալ-Աթարի խոսքով, նախատեսվում է արդյունահանման ծավալները հասցնել օրակակն մլն բարելի (մարտին 3 մլն բարել է արդյունահանվել):

Ի դեպ, ՄԷԳ-ի տվյալներով, արդեն ապրիլին նավթի համաշխարհային արդյունահանումը կազմել է օրական 96.2 մլն բարել: Ընդ որում, եթե ՕՊԵԿ-ի երկրներն արդյունահանումը ավելացրել են 330 հազար բարելով, ապա կազմակերպությունում չընդգրկված երկրներում արդյունահանման անկում է գրանցվել:

ՄԷԳ-ը նաեւ տարվա արդյունքներով օրական 1.2 մլն բարելի մակարդակով պահանջարկի աճ է կանխատեսում: