Հնագետների միջազգային խումբն անհետացած բիզոնի մնացորդներ է հայտնաբերել: Գիտնականների խոսքով, դրանք շուրջ 13-14 հազար տարեկան են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Heritagedaily-ն:

Ամերիկյան Ֆլորիդայի Վերո Բիչ տեղանքում հայտնաբերված մնացորդները ժամանակակից բիզոնների նախահայրերի՝ Bison antiquus-ինն են:

Գիտնականների խոսքով, Bison antiquus-ը ժամանակակից բիզոններից 15-25%-ով ավելի խոշոր է: Կենդանին 2.27 մետր բարձրություն, 4.6 մետր երկարություն է ունեցել եւ գրեթե մեկ մետրանոց եղջյուրներ է ունեցել: