Օտարերկրյա լրատվամիջոցներում սկսել են հայտնվել հոդվածներ հետեւյալ պնդումներով՝ մինչեւ Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմները եղել է եւս մեկը՝ այսպես կոչված «զրոյական համաշխարհային պատերազմը»: Պարբերականներում նաեւ ասվում է, որ հանրահայտ Տրոյայի պատերազմը եղել է հին ժամանակների այդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ ակորդը, հայտնում է Gazeta–ն:
Ըստ հոդվածների, մի խումբ շվեյցարացի պատմաբաններ կարծում են, որ մարդկության պատմության ամենաառաջին համաշխարհային պատերազմը սկսել են լուբիացիները՝խեթերի ազգակիցները, որոնք ապրում էին Ք ա 3-րդ հազարամյակում Փոքր Ասիայի արեւմտյան ու հարավարեւմտյան ափերին: Լուբիացիները «ինքնուրույն քաղաքակրթություն» էին ստեղծել ու ջախջախել խեթերի կայսրությունը (պատմաբանները վստահեցնում են, որ այս մասին գրված է նաեւ խեթերի թողած տեքստերում): Հետո լուբիացիները պատերազմ են հայտարարել Եգիպտոսի դեմ ու ջախջախել Նոր թագավորությունը: «Եգիպտացիները լուբացիներին անվանում էին ծովի ժողովուրդ,- հայտնում են շվեյցարացիները,- Ի դեպ, Եգիպտոսի վրա հարձակումից հետո լուբիացիները նպաստել են նաեւ միկենյան քաղաքակրթության վաճխանին ու Տրոյայի պատերազմի սկզբին»:
Գիտնականները համարում են, որ «զրոյական համաշխարհային պատերազմի» մասին են վկայում բազմաթիվ գրավոր աղբյուրներ, նաեւ հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Միջերկրական ծովի արեւելյան ափի խոշոր քաղաքների մեծամասնությունը Բրոնզե դարի վերջում ավիրված էին:
Այդուհանդերձ պատմաբանների տեսությունը չի կարելի լրիվ ճիշտ համարել՝ նախ մինչեւ վերջ հասկանալի չէ, արդյոք Տրոյայի պատերազմը, Խեթերի տերության անկումը ու միկենյան քաղաքակրթության վաճխանը «ծովի ժողովուրդների» հարձակման պատճառը, թե հետեւանքն է եղել: Երկրորդ՝ «ծովի ժողովուրդ» անվանումը վերաբերում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ցեղերի:




























