Գերմանական դեղագործական հսկա Bayer-ը դիտարկում է ամերիկյան արգրոարտադրող   Monsanto-ի հետ ձուլման հնարավորությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 40 մլրդ դոլարը, գրում է Financial Times-ը:

Նշվում է, որ եթե գործարքը տեղի ունենա, համաշխարհային շուկայում կհայտնվի սերմերի եւ պարարտանյութի խոշորագույն մատակարար: Միաժամանակ երկու ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ հարցը:  

FT-ն գրում է, որ դա վերջին ժամանակներս ագրոբիզնեսում առաջին խոշոր գործարքը չէ: Այսպես, մարտին հաղորդվել էր, որ  Monsanto-ն կարող է միավորվել գերմանական քիմիական ընկերություններից մեկի հետ այն բանից հետո, երբ պարտվել էր բույսերի եւ սերմերի շվեյցարական խոշոր արտադրող  Syngenta-ի համար պայքարում:

Syngenta-ն ընթացիկ տարվա փետրվարին համաձայնել էր միաձուլվել չինական    ChemChina-ի հետ: Գործարքի ընդհանուր գումարը կգերազանցի  43 մլրդ դոլարը, ինչն այդ կդարձնի Չինաստանից ընկերության խոշորագույն արտասահմանյան գործարքը: 

Եվս երկու խոշոր խաղացող` DuPont-ը եւ Dow Chemical-ը հայտնել են  2015-ի դեկտեմբերին միավորման մասին: Ստեղծվող ընկերության կապիտալիզացիան գնահատվում է   130 մլրդ դոլար, հայտնում է Gazeta-ն: