Գերմանիայի դաշնային վիճակագրության վարչության տվյալների համաձայն, առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 0,7 տոկոս 2015-ի չորրորդ եռամսյակի համեմատ, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Die Welt-ին:
Պարբերականը նշում է, որ գերատեսչությունը ՀՆԱ-ի աճը կապում է միգրացիոն ճգնաժամի հետ: Նախնական հաշվարկների համաձայն, «աճը հիմնականում խթանվում է մասնավոր սպառման եւ հարյուր հազարավոր փախստականների տեղավորման եւ ինտեգրացիայի համար պետական վճարումների հաշվին»:





























