Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծն դուքս Անրիին, Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայազն Ալոիսին եւ Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին:

«Եվրոպական երեք միապետությունների ներկայացուցիչներ Պրահա են ժամանել՝ Չեխիայի թագավոր Կառլոս IV-ի 700-ամյակի առիթով կազմակերպված հանդիսություններին մասնակցելու նպատակով»,- հաղորդում է Չեխիայի հանրապետական հեռուստատեսությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, արարողություններին մասնակցության հրավեր է ուղարկվել եվրոպական մի շարք միապետների, սակայն կարողացել են Պրահա ժամանել միայն երեքը, իսկ մյուսները տարբեր պատճառներով հրաժարվել են: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի թագուհին այս օրերին նշում է 90-ամյա հոբելյանը, շվեդական թագավորական ընտանիքը զբաղված է ժառանգներից մի քանիսի ծննդյան տարեդարձով, իսկ Իսպանիայի թագավորին մտահոգում են ներքաղաքական մի շարք խնդիրներ: