Ֆինլանդիայում շուրջ 2.5 հազար փախստական է անհետացել ընդունման կետերից, նրանց հետ կապը կորել է, նրանց ճակատագրերի մասին իրավապահ մարմինները ոչինչ չգիտենլ այս մասին հայտնել է MTVZ հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունը:
«Իմ կարծիքով շատ ռիսկային իրավիճակ է՝ մենք չունենք տեղեկություններ, թե ովքեր են այդ մարդիկ, ինչու են նրանք այստեղ եկել ու ինչով են ապրում, եթե ապաստան չեն ստացել, բայցեւայնպես որոշել են մնալ աստեղ»,- ասել է գերատեսչության դեպարտամենտներից մեկի ղեկավար Սաննա Պալոն: «Լուրջ սպառնալիք է նաեւ այն, որ այդ մարդկանցից շատերը ի սկզբանե կեղծ փաստաթղթերով կամ առհասարակ առանց փաստաթուղթ են ժամանել »,- հավելել է նա:
Միգրացիոն ծառայության տեղեկություններով՝ 2015-ին Ֆինլանդիա է ժամանել շուրջ 32 .5 հազար փախստական տարբեր երկրներից, հիմնականում Իրաքից: Ընդ որում 2014-ին ապաստան խնդրողների թիվը կազմել է շուրջ 4 հազար: Ֆինլանդիայի իշխանությունների գնահատականներով, 32.5 հազարի երկու երրորդին ապաստան չի տրամադրվի:




























