Եվրամիությունում 2018-ից սկսած՝ ուժի մեջ կմտնի անչափահասներին առանց ծնողների թույլտվության սոցիալական ցանցերում գրանցվելն արգելող օրենքը, հայտնում է Planet- today-ը։
Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում գրանցվելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ծնողների համաձայնությունը, սակայն թե ինչպես է ստուգվելու պոտենցիալ օգտատիրոջ տարիքը, դեռ անհայտ է։ Հաղորդվում է, որ eMarketer ընկերության հաշվարկներով՝ դեռահասների 80 տոկոսն օգտվում է Facebook-ից։
11 տարին չլրացած 5 երեխաներից մեկը օգտվում է այդ սոցիալական ցանցից, թեպետ դա հակասում է օգտագործման օրենքին։




























