Երկրորդ համաշխարհային պատերազմով անցած 96-ամյա Ալֆոնսո Գոնսալեսը դարձել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ամենատարեց շրջանավարտը։ Բանն այն է, որ տղամարդն ուսումը պետք է ավարտեր դեռ 1953-ին, սակայն նրան չէր հաջողվել դա անել աշխատանքային պարհակների պատճառով, հայտնում է Informing-ը։

ԱՄՆ ծովային հետեւակի ծառայողը, որը պատերազմել էր Ճապոնիայում 1945-ին, որոշել է ամեն դեպքում ուսումն ավարտի եւ դիպլոմ ստանա, երբ 88 տարեկան էր եւ թոշակի էր անցել։

Համալսարանը վետերանին ընդունել էր ծերաբանության դպրոց, որտեղ ուսումնասիրում են ծերության ասպեկտները։ Գոնսալեսն ընտրել էր մարդու ինքնակենսագրություն առարկան, եւ նրա համար հատուկ կրթական ծրագիր են մշակել։