Հնագետները ԱՄՆ տարածքում գտել են աշխարհամասում նախկինում հայտնաբերված մարդու կեցավայրերից ամենահինը։ Այս մասին հայտնում է Science Advances-ը։
Գիտնականները պատմել են, որ Ֆլորիդայի նահանգի գետերից մեկի շրջանում ստորգետնյա անձավի պեղումներն ընթացել են 2012-2014թթ.։
Այնտեղ հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, որոնք, մասնագետների կարծիքով, 14.5 հազար տարեկան են։ Այդ գտածոները հիմք են ծառայել ԱՄՆ տարածքում առաջին մարդկանց 1.5 հազար տարի շուտ ի հայտ գալու համար։
Հնագետների խոսքով՝ աշխատանքային գործիքները ստեղծել են կլովիս մարդիկ, որոնք ապրել են Սիբիրում։ Նրանք Ալյասկայով արտագաղթել են Հյուսիսային Ամերիկա 26-18 հազար տարի առաջ, որից հետո տեղափոխվել են հարավ։




























