Սան Ֆրանցիկոյում ավարտվել է Bacardí Legacy Global Cocktailcompetition 2016 ամենամյա մրցույթը, որին մասնակցելու համար աշխարհի երեք տասնյակ բարմեններ ժամանել են այդ քաղաք։ 36 հավակնորդներից հաղթող է ճանաչվել Ջին Չանը ԱՄՆ-ից։ Pina Colada դասական կոկտեյլից ոգեւորված՝ Չանը պատրաստել է Venceremos կոչվող կոկտեյլը, որի հիմնական բաղադրությունը Bacardi ռոմն է, կոկոսի լիկյորը, անանասի, լայմի հյութը եւ մի քանի կաթիլ քունջութի յուղը։
Կոկտեյլի անվանումը թարգմանաբար նշանակում է «Մենք կհաղթահարենք», ինչն արտահայտում է Ջին Չանի կրած անձնական դժվարությունները, փոխանցում է Cedem-ը։




























