Աշխարհում ամենամեծ բեռնատար օդանավը՝ Ան-225 «Մրիան» ավարտել է իր թռիչքը Չեխիայից Ավստրալիա, հաղորդում է ավստրալական Perth Now պարբերականը։
Ճանապարհին օդանավը կանգ է առել Թուրքմենստանում, Հնդկաստանում եւ Մալայզիայում։
Օդանավը դիմավորելու էին եկել քաղաքի մոտ 20 հազար բնակիչներ։ Օդանավակայանի շուրջ 5 կմ երկարությամբ խցանումներ են առաջացել, բայց դա մարդկանց չի կանգնեցրել։





























