Ռուսաստանի ԱԳՆ-ն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար ծաղրական կրկներգ է հորինել: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է հաջորդ մրցույթի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին կոմպոզիցիա կատարել: Այս մասին նա գրել է Facebook-ում:
Հաղթել ցանկացողներին նա առաջարկել է հետեւյալ կրկներգը.
Assad bloody, Assad worst.
Give me prize, that we can host.
Այն կարելի է մոտավորապես այսպես թարգմանել. «Արյունոտ Ասադ, դու ամենավատն ես: Ինձ պարգեւ տվեք, որպեսզի մրցույթը մենք հյուրընկալենք»:
Մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցրել է, արդյո՞ք չէր կարելի պարզապես ուրախանալ հարեւան երկրի հաղթանակի համար, ինչին Զախարովան պատասխանել է. «Շնորհավորում եմ»:
Նշենք, որ «Եվրատեսիլ»-ում հաղթեց Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան, որի երգը Ղրիմի թաթարների արտաքսման մասին էր:





























