Եվրամիությունում ավելանում է հակառուսական պատժամիջոցների հակառակորդների թիվը: Այս մասին Der Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Անցյալ տարվա համեմատ՝ դժվար կլինի այդ հարցում միասնական վերաբերմունքի հասնել: Բայց մենք կձգտենք դրան»,- ասել է նա:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, Շթայնմայերը նաեւ հանդես է եկել G8-ի կազմ Ռուսաստանի վերադարձի օգտին՝ Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում: «Միշտ ձեւացնում ենք, որ որոշակի համաժողովներին Ռուսաստանի մասնակցությունը նրա համար նվեր պետք է լինի: Մենք մոռանում ենք, որ մեր շահերից է բխում միջազգային համագործակցությանն ու պատասխանատվությունը կիսելուն Ռուսաստանի ներգրավումը»,- նշել է նախարարը:
Շթայնմայերը նաեւ հավելել է. «Բոլորն են խոստովանում, որ միջազգային խոշոր ճգնաժամերի լուծման հարցում մենք Ռուսաստանի կարիքն ունենք»:





























