Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է բանաձեւ ընդունել, որում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանցի թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» են կոչվում: Դա, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ կսպառնա փախստականների հարցով Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ խոցելի գործարքին: Այս մասին գրում է «The Financial Times»-ը:
Պարբերականի համաձայն, հունիսի 2-ին փաստաթուղթը պետք է Բունդեսթագում քվեարկության դրվի: «Բանաձեւը կարող է դժվարացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինտենսիվ ջանքերը՝ ուղղված Էրդողանին խաղաղեցնելուն եւ նրան համոզելուն՝ հրաժարվել փախստականների հարցով գործարքը չեղարկելու սպառնալիքից»,- նշված է հոդվածում:
Ամեն դեպքում, ըստ հոդվածագրի, Գերմանիայի կառավարությունն անցյալ տարի որոշում է ընդունել, որ այլեւս չի շարունակի այդ գիծն իշխող կոալիցիայից առանձին քաղաքական գործիչների հեղինակության անկման եւ բոլոր կողմերից, այդ թվում՝ Հռոմի պապի կողմից ցեղասպանության մասին հստակ հայտարարությունների ալիքի ֆոնին:
Նշենք, որ Բունդեսթագի բանաձեւի նախագիծը կոչվում է «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայերի եւ այլ քրիստոնյաների ցեղասպանության»:





























